Ադրբեջանում կանխավ որոշել են ԱՄՆ նոր նախագահին կաշառելու եւ իրենց կողմը տրամադրելու փորձերը:
vesti.az-ը հայտնում է, որ ադրբեջանցի գորգագործ Դաղլար Սաֆարովը գործել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնարլդ Թրամփի դիմանկարը: Գորգն ուղարկելվել է դրան կցված շնորհավորական նամակով:
Դ. Սաֆարովի խոսքով՝ ինքը գորգն սկսել է գործել նոյեմբերին: Նախկինում նա ստեղծել է տասնյակ պետական գործիչների դիմանկարներ:
Նշենք, որ ադրբեջանական կողմի համար արժեքավոր գորգեր նվիրելը փորձած մեթոդ է: Հետո գործի կդրվեն խավիարը, այլ թանկարժեք նվերներ: Իհարկե, դժվար է կանխատեսել՝ արդյո՞ք միլիարդատեր Թրամփի վրա «մեթոդը» կազդի: