Ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել հունվարի 20-ին Երեւանի կենտրոնում սպանություն կատարած անձին: Հունվարի 20-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել 53-ամյա Հայկ Սուքիասյանը եւ հայտնել, որ Թումանյան փողոցի 37 շենքի 8 բնակարանի մոտ մարդ է մահացել:
Բնակարանի միջանցքում հայտնաբերել է 53-ամյա Արմեն Սուրմենելյանի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.25-ին, նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հայկ Սուքիասյանն իր իսկ բնակարանում դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին եւ պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է, իսկ կասկածյալը ձերբակալված:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին սպանություն է տեղի ունեցել Երեւանում: