Աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք շարունակում ենք հետ գնալ: Հպարտանոմ եք, որ հայ աղջիկները ժամանակակից են, ոճային ու գեղեցիկ, բայց նույնը չենք կարող ասել մեր տղաների մասին: Ինչքան գեղեցկանում են մեր աղջիկները, այնքան պահպանողական ու քյարթու են դառնում մեր տղաները:
1․ Քամուց քշվածը
Այս սանրվածքը նախասիրողներին ես անվանում եմ Սկարլետ Օհարա, քանի որ նրանց գլխին ֆենը այնքան շատ է օդի տատանում առաջացնում, որ ակամա «Քամուց քշվածներ» ֆիլմն ես հիշում։ Սովորաբար նման սանրվածք կրում են քյարթուների մեջի մոդնիկները և նրանց կյանքի անբաժանելի մաս են կազմում օդանցքի չափսերի հասնող ակնոցները ու վիետնամական մարմնավաճառի տռուսիկի գույնի չարոխներ։
2․ Մի ծեծեք ինձ թաց տռուսիկով
Շատ, անչափ շատ լուրջ իրենց ընկալող, բայց սովորաբար միջինից ցածր կրթական և մտավոր մակարդակ ունեցող կերպարներին հարիր սանրվածք։ Սանրվածքը ո՞րն է, գլխի թրաշ։ Սովորաբար նույնքան անխնամ թրաշ էլ պահում են վերին վերջույթի այլ մասերին, որտեղ այն աճում է։ Այս սանրվածքների կրողին հատուկ է դեմքի դժկամ-նեղացած արտահայտություն, ասես փոքր ժամանակ մանկական տրավմա են տարել, որն անընդհատ աչքերի առաջ է։ Դե իսկ այն փաստը, որ նրանց հայացքի մեջ անհնար է նկատել խելքի օվկիանոս, ևս հաճախ թաքցնում են մեծ ու մուգ ակնոցների հետևում։
3․ Ես չգիտեի բեղերի տեղը
Տվյալ ոճի սիրահարները, որպես կանոն, դեռ աղվամազով պատված մալալետկաներ են, ովքեր ոչ շատ առաջ են դադարել մուլտֆիլմներ նայել, բայց դեռ լրիվ չեն էլ մեծացել։ Ուստի զարմանալու չէ, որ մուլտիպլիկացիոն կերպարի ցանցառ բեղեր հիշեցնող գոյացությունը հայտնվում է ոչ թե քթի ու բերանի արանքում, այլ ճակատի վրա։
4․ Вонючий пуерториканец
80-ականների էժանագին մարտաֆիլմերի երկրորդական հերոսներին հարիր այս սանվածքը անպայման զուգորդվում է ժելեյի այնպիսի հաստ շերտով, որ հատկապես գարնանային օրերին դրա մեջ միջատներ են թակարդ ընկնում՝ ասես մերձարևադարձային գիշատիչ ծաղկի զոհ։ Եվս հակված են չոլկաների, ընդ որում՝ ժելեապատ գծիկների թիվը չոլկաներում ձգտում են հավասարեցնել պապիկի թզբեխի քարերի քանակին։ Անհարմարությունը կայանում է նրանում, որ անհաջող դիրքով քնելու դեպքում չոլկայի «ատամիկները» ծռվում են ու
ա․ բռնաբարված ոզնու տեսք են ստանում
բ․ եթե ժելեն շատ հին էր, կոտրվում են
5․ Կովի գզած
Ավելի պահպանողական սանրվածք, քան նախորդ երկուսը, քանի որ չոլկա-մոլկա բացառվում է։ Թերևս նման Вонючий пуерториканец սանրվածքին, բայց օգտագործած ժելեյի քանակով։ Ու քանի որ ժելեն դեֆիցիտ է, նման սանրվածքի սիրահարները հնարավորինս քիչ են լողանում։ Ստանդարտ սանրվածքը ժողովրդական «կովի լիզած»-ի ավելի գերադրական տարբերակն է, որը ես պայմանականորեն անվանում եմ «կովի գզած»։ Անհարմարությունն այն է, որ բավականին դժվար է «բախտը» բացել լողանալուց 3-4 շաբաթ հետո, քանի որ գլխամաշկը սևանում է հնացած ժելեի, փոշու ու սատկած միջատների միքսից։
6․ Դեռահաս Սիմբա
Բավականին նման է Քամուց քշվածին, բայց միայն նման է։ Ի տարբերություն քամուց քշված սանրվածքի՝ դեռահաս Սիմբա սանրվածքի սիրահարները այդքան շատ ուշադրություն չեն դարձնում մազերի խնամքին ու հաճախ նաև հիգիենային։ Արդյունքում ստանում ենք աֆրիկյան սավանայում մի քիչ ցեխոտված դեռահաս առյուծի բաշի պես ինչ-որ բան։ Որոշ ռակուրսներից կարող են ունենալ բավականին ուշագրավ տեսք, երբ թվում է, թե գլխի մազածածկույթը ինչ-որ տարերային կատակլիզմի մեջ է հայտնվել, փրկվել է, բայց ծանր վնասվածքներ է ստացել։
Իսկ եթե ավելի լուրջ, տղաներ ջան, գոյություն ունի ինտերնետ, տարբեր խորհուրդներ, լուսանկարներ, և ինչպես կասեր դասականը, 21-րդ դարն է ի վերջո: Կարելի է ժամանակին համընթաց քայլել, պարտադիր չէ այս հարցում էլ մնալ քարանձավներում:
Աղբյուր՝https://kritikonline.wordpress.com/2017/01/23/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A5%D6%84-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BD%D5%A1%D5%B6%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81/