Մենք սիրում ենք մտածել, որ ամեն ինչ գիտենք մեր մարմնի մասին։ Գիտենք, թե ինչպես է այն գործում, և թե ինչ գործընթացներ են կատարվում ամեն վայրկյան։ Սակայն իրականում մարդու օրգանիզմը չափազանց բարդ և խորհրդավոր մեխանիզմ է, որը երբեմն անհասկանալի է նույնիսկ ամենալավ բժիշկների և գիտնականների համար։
Իսկ դուք գիտեի՞ք սրանցից գոնե մի քանիսը։
1. Լեզվի հետքը, ինչպես մատնահետքը, բացարձակապես յուրահատուկ է ամեն մարդու համար։
2. Մեկ մազը կարող է դիմանալ մեկ խնձորի ծանրությանը, սակայն գիտնականները չեն նշել խնձորի չափը։
3. Մարդու բերանում կա այնքան բակտերիա, ինչքան մարդ կա մոլորակի վրա և մի փոքր էլ ավել։
4. Փափուկ և փխրուն եղունգները, որոնք չունեն այս լուսնաձև ստվերը, կարող են մատնանշել վահանագեղձի գերակտիվությունը։
5. Ուղեղի արձակման իմպուլսը շարժվում է 400 կմ/ժ արագությամբ։
6. Գոյություն ունեն արյան ոչ թէ 4, այլ 29 տեսակներ։
7. Մեկ օրվա ընթացքում մեր արյունը անցնում է 19.312 կմ ճանապարհ։
8. Մարդու մարմնի բոլոր նյարդերի երկարությունը 75 կմ է։
9. Մարդը օրվա ընթացքում շնչում է մոտ 20000 անգամ։
10. Մարդու աչքը տարբերում է մինչև 10 միլիոն գույն, սակայն ուղեղը չի կարողանում մտապահել դրանք։
11. Մարդու ականջները աճում են ամբողջ կյանքի ընթացքում՝ ¼ -րդ միլիմետր տարում։
12. Մարդու սիրտը մեկ տարվա մեջ կծկվում է 35 միլիոն անգամ։
13. Ամեն օր մարդը կորցնում է 2 միլիոն մակի բջիջներ։ Դա մոտ 2 կգ է՝ մեկ տարում։
14. Մեկ քառակուսի սմ մաշկը պարունակում է մոտ հարյուր ցավային ռեցեպտորներ։
15. Տղաները ավելի քիչ համային զգայարաններ ունեն լեզվի վրա, քան աղջիկները։
16. Մարդը միջինում 35 տոննա սնունդ է օգտագործում կյանքի ընթացքում։
17. Մարդը իր կյանքից 5 տարի ծախսում է թարթելու վրա. բարեբախտաբար, այդ ընթացքում հնարավոր է այլ բաներով էլ զբաղվել։
18. Ուղեղում մեկ վայրկյանում 100.000 քիմիական պրոցես է լինում։
19. Փռշտալու արագությունը 160 կմ/ժ է։
20. Ժպտալը գործարկում է դեպքի 17 մկան, մինչդեռ արտասվելը՝ 42։ Այդ իսկ պատճառով էլ մենք խորհուրդ ենք տալիս ավելի շատ ժպտալ։