Օրերս ամերիկյան NaturalNews լրատվական գործակալության խմբագիր Մայք Ադամսը հայտարարել է, որ բժիշկները խաբել են Անջելինա Ջոլիին և բոլոր այն կանանց, որոնք համարում են դերասանուհու կատարած վիրահատությունը անհրաժեշտություն: 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Հոլիվուդյան աստղ Անջելին Ջոլին նշել էր, որ կատարել է կրծքագեղձի վիրահատություն քաղցկեղի առաջացման բարձր վտանգի պատճառով: 

«Իրականում բոլորը ունեն քաղցկեղ,այդ թվում նաև ես: Քաղցկեղը դա հիվանդություն չէ, որ հանկարծակի կարելի է հիվանդանալ: Քաղցկեղը պետք է հսկել և կանխարգելել օր օրի ձեր սնունդով, կենսակերպով, քիմիկատների և ռադիացիաների հրաժարումով»,- նշել է Ադամսը: Նա համոզված է, որ եթե 37 ամյա դերասանուհին հետևեր իր սննդին և կենսակերպին, ապա կկարողանար խուսափել այդ հիվանդության առաջացումից: Սակայն այն հանգամանքը, որ պրոֆիլակտիկ միջոցներով կարելի է կանխարգելել կամ բուժել քաղցկեղի հիվանդությունը ձեռնտու չէ բժիշկներին, որի պատճառով էլ նրանք առաջարկում են թանկարժեք վիրահատություններ:

Այսպիսով հոլիվուդյան դերասանուհին ենթարկվել է բժիշկների վախին, որոնք Ադամսի խոսքերով մտադրված չեն նշում կանանց, թե ինչպես կարելի է կանխարգելել այդ հիվանդությունը: