«Ես անթույլատրելի եմ դիտում Գալուստ Սահակյանի արած վիրավորական դիտարկումները Զարուհի Փոստանջյանի հասեցին, եւ եթե մի կողմ դնենք նրա տարիքը եւ դիրքը ԱԺ-ում, ապա պետք է ասեմ, որ դա տղամարդուն վայել արարք չէր»,-այս մաիսն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին ասաց. «Երկրի դատախազից միայն հանցագործերն են բողոքում: Առաքինի տիկնոջը հիշեցնում են, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենան այստեղ կանգնեցնի, իսկ չկանգնեցնելու դեպքում էլ դժգոհի»։ 

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրելու համար։

Ռուբեն Հակոբյանը  հայտարարեց, որ կառավարության ծրագիրը վատ ծրագիր չէ, բայց  ներկա իրավիճակը փոփոխելու համար անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ: 

Ռ.Հակոբյանը գտնում է, որ սոցիալական բունտը թակում է մեր դուռը  և եթե դրան էլ գումարենք գազի գնի բարձրացումն ու բնական աղետն, ապա դա լուրջ անհանգստանալու առիթ է: