Asekose.am-ը գրում է.
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հաղորդավար Մամիկոն Սիմոնյանն այլևս եթերում չէ: Թերևս, նրա վերջին աշխատանքը հեռուստատեսությունում եղել է 2012 թվականին: Հայտնի է, որ Մամիկոն Սիմոնյանը ներկայումս ապրում և աշխատում է ՌԴ-ում, ինչպես ինքն է նշել` հիմնականում Մոսկվայում:
«Աշխատում եմ մարքետինգի և փիարի ոլորտում, նաև սովորում եմ: Հեռուստատեսային աշխատանքով հիմա չեմ զբաղվում, բայց ոլորտին մոտ եմ և հնարավորություն ունեմ ուսումնասիրելու ռուսական մեդիաոլորտը, հատկապես` հեռուստատեսային ու գովազդային շուկան»,-նշել է Մամիկոնը:
Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` Մամիկոնը Մոսկվայում միայնակ է, նրա կողքին չեն կինը և երեխան, պատճառը` ամուսնալուծությունն է:
Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Մամիկոնի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ անձնական կյանքի վերաբերյալ` նշելով հետևյալը.
«Շնորհակալություն ձեր հետաքրքրության համար։ Ես իմ անձնական կյանքը լրատվամիջոցների հետ չեմ քննարկում։ Շնորհակալություն, որ հասկանում եք»:
Հավելենք, որ ավելի վաղ տված իր հարցազրույցներում Մամիկոն Սիմոնյանը նշել էր, որ Երևանում վերջերս է եղել և նշել է ամանորյա տոները, սակայն կնոջ անունը կրկին հիշատակված չէր:
«Վերջին անգամ Երևանում եղել եմ ամանորյա տոնական օրերին, որոնք անցկացրել եմ երեխայիս, ծնողներիս, հարազատներիս հետ»: