Պարզվում է, ՀՀ-ում ոչ միայն Սերժ Սարգսյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ են կանգնեցնում ողջ փողոցի երթևեկությունը, այլև` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի: Քաղաքացին, որն ահազանգել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, դժգոհել է այս երևույթից: Նրա խոսքով, եթե Ս. Սարգսյանի դեպքում նման միջոցառումների կիրառումը հասկանալի է, վերջիվերջո նախագահ է, ապա նույնը չես ասի Ա. Բաղդասարյանի մասին: «Նա ինչո՞ւ է իրեն էդպես պահում: Ումի՞ց է վախենում կամ ո՞ւմ է վախեցնում»,- դժգոհել է Բաղդասարյանի ավտոշարասյան հետևանքով աշխատանքից հաճախ ուշացած քաղաքացին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ո´չ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ո՛չ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անցնելու ժամանակ չեն դադարեցնում փողոցի երթևեկությունը: Բայց դե Արթուր Բաղդասարյանն ուրիշ է, և նրան կարելի է ամեն ինչ:


