1.Ֆինանսներ
Եթե դուք որոշել եք շքեղ հարսանիք կազմակերպել եւ դրա համար կոպեկ–կոպեկ փող եք հավաքել եւ անգամ պարտքերի մեջ եք մտել, պատրաստ եղեք, որ հարսանիքից հետո ձեր կյանքը քաղցր չի լինելու։ Եթե դուք հասկանում եք, որ հարսանիքը ճոխ հաճույք է, կարող եք պարզապես գրանցել ամուսնությունը։ Վերջին հաշվով ուշ չէ հարսանիք կազմակերպել ամուսնությունից 10 տարի անց, երբ արդեն ամուր հողի վրա կլինենք կանգնած։ Դա պակաս ռոմանտիկ չի լինի։
2. Տնտեսություն
Եթե նախքան ամուսնությունը գրանցելը դուք միասին չեք ապրել, պատրաստ եղեք անակնկալների։ Պետք է ամեն բան նախապես քննարկել, թե ինչ պարտականություններ եք կատարելու յուրաքանչյուրդ, թե չէ տհաճ վեճեր եք ունենալու։
3. Հոգեբան եւ սեքսոլոգ գտեք
Մեր օրերում նման մասնագետների այցելելն այլեւս ամոթալի բան չի համարվում, եւ զույգերը, համատեղ կյանքի վաղ շրջանում խնդիրների բախվելով, ուղղակի հմուտ մասնագետների խորհրդի կարիք են ունենում։
4. Ժամանակ բարեկամների համար
Մի մոռացեք, որ ձեր ընտանիքը կրկնակի մեծացել է, եւ անհրաժեշտ է մշակել կողմերից յուրաքանչյուրի հետ շփվելու մոտեցում։ Եթե ավելի շատ ժամանակ հատկացնեք մի կողմի ծնողներին, ապա մյուս կողմի ծնողները կնեղանան։
5. Ինքնազարգացում
Եթե դուք ուզում եք հետաքրքիր լինել ձեր կեսի համար, անհրաժեշտ է ժամանակ գտնել ինքնազարգացման համար, հոբբիի համար։ Հակառակ դեպքում առօրյա կյանքը կձանձրացնի, եւ դուք կարող եք հայտնվել սեփական անգործության ծուղակում՝ շփոթելով այն ընտանեկան շղթաների հետ։