«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի կիսաեզրափակիչներում կատարողների ելույթների հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ, որը տեղի կունենա այսօր, Կիևում՝ հայտնում է Ուկրաինայի Առաջին ազգային հեռուստաալիքի կայքը։

Այսօր տեղի կունենա նաև «Եվրատեսիլի» խորհրդանշական բանալու փոխանցման արարողությունը Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահից Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։

«Եվրատեսիլ-2017»-ի տարբերանշանը կդառնան ուկրաինական ուլունքները, իսկ որպես նշանաբան ընտրվել է Celebrate Diversity-ն, որը ուկրաինացի կազմակերպիչների կողմից թարգմանվել է որպես «Հարգում ենք բազմազանությունը»։