«Այնպես եք ասում, կարծես վրան կրակել են, ճղճղան, լպիրշ արտահայտություններ ՀՀԿ-ի, նրա լիդերի հասցեին... եթե կին է, պետք է իրեն կնոջ պես պահի։ Ընդհակառակը, ես չեմ վիրավորել, նրան անվանել եմ առաքինի տիկին»,-այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանի այն արտահայտությանը, որ տղամարդավարի չէ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պատասխանը:
Վերջինս նշեց, որ երբ մարդուն ծեծում ես, պետք է թողնես մինչև վերջ լաց լինի, հանգստանա, հետո նոր պատասխանես:
Այն հարցին, թե արդյո՞ք Գալուստ Սահակյանը ներողություն կխնդրի Զարուհի Փոստանջյանից, ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց.
«Աչքերիս մեջ նայելով եք ասո՞ւմ», ապա ավելացրեց, որ ինքը ես ներողամիտ է, բայց երբեք ներողություն չի խնդրում:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը մայիսի 23-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել էր. «Առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»:
Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությանը, թե Գ. Սահակյանը «տափակ շուլուխներով» կմնա պատմության մեջ, Գ. Սահակյանն ասաց. «Մեղք է, մեղք է Լևոնը»: