Ուշագնաց լինելու փաստը վախեցնում է շատերին: Բացի այն, որ դա, մարդաշատ վայրում տեղի ունենալու դեպքում կարող է խիստ ամոթալի ու անհարմար լինել, կարող է նաև լուրջ վնասվածքների պատճառ հանդիսանալ: Տարածված է այն կարծիքը, որ ուշագնացությունը տեղի է ունենում հիմնականում անտանելի ցավի, շոգի կամ լուրջ հիվանդությունների դեպքում: Սակայն գիտնականները նշել են մի քանի այլ պատճառ ևս, որ կարող են հանգեցնել ուշագնացության:

Տեղից կտրուկ վեր կենալը, մասնագետների կարծիքով, ուշագնացության հասցնող տարածված պատճառներից մեկն է: Պարզվում է, որ կտրուկ կերպով աթոռից կամ բազմոցից վեր կենալուց մեր արյունը, ձգողականության ուժի ազդեցության ներքո, անմիջապես անցնում է ոտքերին, ինչն էլ հանգեցնում է զարկերակային ճնշման անկման:

Ուշագնացության պատճառ կարող է դառնալ նաև զուգարան գնալը, ինչպես նաև առաջին հայացքից լրիվ անվնաս թվացող ծիծաղը, կամ էլ հազը: