Երեւանի Կիեւյան կամրջի տակ հունվարի 31-ին հայտնաբերված տղամարդու դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ինքնասպանություն գործած տղամարդը 41-ամյա Գեորգի Համբարյանն է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նրա գրպանում գրություն է հայտնաբերվել հետեւյալ բովանդակությամբ. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, հիմա ի վիճակի չեմ ապրել»: