Մահացու սպառնալիքի ժամանակ, իրոք, «մարդու ողջ կյանքը անցնում է աչքի առջեւ», հայտարարել են Իսրայելի գիտնականները։ Նրանք նշել են, թե դա հալուցինացիա չէ, հայտնում է «Consciousness and Cognition» պարբերականը։
Գիտնականները վերլուծել են կլինիկական մահ ապրածների դեպքերը եւ պարզել, որ ուսումնասիրությունների բոլոր մասնակիցների մոտ լուրջ վտանգի պահին բոլորը նույն ապրումներն էին ունենում, եւ, կարծես, նման պահերին իրենց կողքից էին դիտում։ Նման «տեսիլքներ» կարող են արտահայտվել հոգեբանական եւ ֆիզիոլոգիական սթրեսի ծայրահեղ պայմաններում։