ԱԺ-ում սկսվել են կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված խորհրդարանական լսումները:

Ազգային ժողովի պատգամավորները, համայնքապետերը, տարբեր պաշտոնյաներ ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ Ազգային ժողովում հարցեր են ուղղում գյուղատնտեսության նախարարին:

Վերջինս հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ 2013 թ. մայիսի 12-ի կարկտահարությունից տուժել են Արմավիրի մարզի 46 համայանքներ՝ 16,1 հազ. հա գյուղատնտեսական հողատարածքներ:

Նախարարը նշեց, որ վնասվել են 2900 հա խաղողի, 3100 հա պտղատու այգիներ, եւ 5200 հա՝ բանջարաբոստանային եւ կերային մշակաբույսերի ցանքատարածություններ: Ընդհանուր վնասը գնահատված է 20-25 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար):

«100 տոկոս փոխհատուցում ոչ մի տեղ չի լինի եւ ոչ էլ հնարավոր է: Մեր բյուջեն անսահմանափակ չի: Կսառեցվեն գյուղացիներին տրված վարկերը: Խաղողի այգիների դեպքում վարկերը կսառեցվեն 3 տարով, պտղատու այգիների դեպքում՝ մինչեւ 2 տարով, բանջարաբոստանային կուլտուրաները՝ 1 տարով»,-իր խոսքում նշեց Սերգո Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախարարը նշում է, որ լրացուցիչ 50 հակակարկտային կայաններ կտեղադրվեն առաջիկայում, սակայն դեռ մասնարամսները հստակեցված չեն՝ որտեղ են դրանք տեղադրվելու, որքան կարժենան, եւ ինչ հզորություն կունենան: