Հայաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում ավարտված 27-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Միաժամանակ Անդրանիկը կես միավորով գերազանցեց գրոսմայստերի նորման:Մատիկոզյանը երկրորդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական բնագիծը: