Նախագահը անձեռնմխելի չէ և եթե դատախազը ունենա անհերքելի փաստեր, որոնք ընդ որում արդեն գոյություն ունեն, ապա գոյություն ունի մեծ հավանականություն, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կենթարկվի հարցաքննության: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո:Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

Նրա խոսքերով արդեն երկու տարուց ավելի է, որ Գերմանիայի նախագահի նկատմամբ տարվում է հետաքննություն և վերջինս անգամ հրաժարական է տվել: « Ընդհանուր առմամբ խոսքը գնում է 718 եվրոյի մասին, որ նա վերցրել է որպես կաշառք,իսկ ոմն անձ նրա փոխարեն վճարել է ինչ-որ փողեր հյուրանոցում: Այսպես այնպիսի հարց, թե հնարավոր է արդյոք նախագահին հետաքննության ենթարկել, չպետք է առաջանա: Իհարկե պետք է հարցաքննվի նաև նախագահը եթե նրա նկատմամբ կասկածներ և հարցեր գոյություն ունեն: Դա բնական պրոցես է: Լավ կլինի, որ Գերմանիայի նախագահի հետ կապված դեմքը բերել որպես օրինակ և ցույց տալ հասարակությանը, թե ինչպես է ապրում Եվրոպան: Նախագահը ոչ Աստված է և ոչ էլ ստրկատեր: Նա ժողովրդավարական հանրապետության նախագահ է և պատասխանատու է օրենքի առջև ինչպես պետության յուրքանչյուր քաղաքացի: Համապատասխանաբար եթե դատախազի մոտ առաջանան հարցեր, իսկ այդպիսիք արդեն գոյություն ունեն, կապված վարչապետի ձերբակալության հետ, ապա գոյություն ունի մեծ հավանականություն, որ կհարցաքննվի նաև Սաակաշվիլին, և դա բնական երևույթ է»,- հայտարարել է Իվանիշվիլին և ավելացրել է, որ Եվորապան այն բնական կերպով կվերաբերվի:

Վրաստանի վարչապետը նաև մեկանաբանել է նախագահի այն հայտարարությունը, որի համաձայն նախկին վարչապետի ձերբակալությամբ նոր իշխանությունը դատական գործընթաց կսկսի Վրաստանի նոր պատմության նկատմամբ:«Եթե նա համարում է, որ նորագույն պատմությունը իր գործունեության շրջանն է, ապա դա բնական է, քանի որ յուրաքանչյուր անձ, ով խախտի օրենքը, պետք է դատապարտվի»,- նշել է Իվանիշվիլին: