Անակախ նրանից, թե դա մայրիկն է, զարթուցիչը թե հեռախոսը առավոտյանը շուտ արթնանալը մեզ համար տանջանք է: Մենք ունենք երկու տարբերակ. արհամարհել զարթուցիչը և քնել կամ իսկույն արթնանալ: Չնայած, որ շատերը կպատասխանեն, որ ավելի ճիշտ է իսկույն արթնանալը, նրանք իրականում սխալվում են:
Պարզվում է, որ նրանք, ովքեր գերադասում են քնել այնքան, մինչև իրենց օրգանիզմը պատրաստ կլինի արթնանալու, շատ ավելի խելացի են:
Դեռևս 2009 թվականին արվել էլ մի հետազոտությունը, որն անվանվում էր ‹‹Գիշերային բուերը շատ ավելի խելացի են››: Բնականից, առանց արտաքին ազդակների արթնանալը մարդը ձեռք է բերել էվոլյուցիայի արդյունքում: Այսպիսով, նրանք ովքեր անտեսում են զարթուցիչը և արթնանում են այն ժամանակ, երբ լիարժեք քնել են, շատ ավելի խելացի են:
Հետազոտության արդյունքում պարզվել, որ նրանք ովքեր սիրում են մի լավ քնել ավելի խելացի են, նպատակասլաց, հակված են իրենց երազանքներն իրականություն դարձնել, կարողանում են լուծել իրենց առջև ծառացած խնդիրները, ավելի ինքնուրույն են և կրեատիվ:
յսպիսով մի՛ տանջեք ձեզ մեղքի զգացումից, երբ չեք կարողանում առավոտյան շուտ արթնանալ, դուք պարզապես խելացի եք: Իսկ եթե ձեզ կշտամբում են, ապա կարող եք ասել, որ ձեզ նման խելացի մարդիկ հարկադրված չեն արևի առաջին շողերի հետ արթնանալ: