Օսմանյան արյունաբու սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհու պլանները՝ Գալաթասարայ կղզին պահանջել պետությունից, ձախողվել են։
Թուրքական ՕdaTV կայքը հրապարակել է Բոսֆորի նեղուցում գտնվող հայտնի Գալաթասարայ կղզու կադաստրի իրական պատմությունը, ըստ որի Սուադա կղզին, որն հետագայում անվանվել է Գալաթասարայ, եղել է հայտնի հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի անունով։ Ավելի ուշ իշխանությունները խլել էին կղզին Պալյան ընտանիքից, սակայն 1940–ականներին հայ ընտանիքը դատարանի միջոցով կարողացել էր հետ ստանալ կղզին եւ արդեն 1950–ականների վերջում վաճառել «Գալաթասարայ» ֆոտբոլային ակումբին։
Նշենք, որ Աբդուլ Համիդի թոռնուհին օրեր առաջ հայտարարել էր, թե պատրաստվում է դիմել դատարան՝ պապին պատկանած Գալաթասարայ կղզին հետ ստանալու պահանջով։