Քսենիա Սոբչակի հետ միշտ մի բան տեղի է ունենում և այդ ամենը նա ներկայացնում է հանրությանը Twitterյան իր էջի միջոցով: Այսպես բնական երևույթ է, որ ինքնաթիռի խցիկում տեղի ունեցած անախորժությունը պետք է իր տեղը գտներ միկրոբլոգում:
Սոբչակը իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է.« Կիև- Մոսկվա № 1803 չվերթ: Անվադողերը արդեն իջացրել են, արդեն նստել է ինքնաթիռը, հանկարծ գետնին չհասած միանգամից գնում ենք վերև: Ինքնաթիռի շարժիչը թնդում է և ես շտապով նայում եմ ինքնաթիռի պատուհանից դուրս և տեսնում, որ մեկ այլ ինքնաթիռ անմիջապես մեր առջև կանգնած է: Ահա նստեցինք: Բարեբախտաբար ամեն ինչ անցավ կարգին: Շնորհակալություն իքնաթիռի անձնակազմին: Առաջին անգամ էի տեսնում ինքնաթիռի վախեցած ուղեկցորդուհու: Հետաքրքիր է հետևել մարդկանց շարժուձևին այդ պահին: Ոմանք լացում են, ոմանք գոռում , սակայն բոլորը խաչակնքվում են»,- նշել է Քսենիան և ավելացրել, որ ինքը բուդիստական հանգստություն է պահպանել:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					