Սիրահարների օրվան ընդառաջ զույգերը մտածում են միմյանց յուրահատուկ նվերներ և անակնկալներ մատուցելու մասին, քանի որ ցանկանում են զարմացնել իրենց երկրորդ կեսին և անմոռանալի երեկո պարգևել նրան:

Հայտնի է, որ սիրահարների օրը նշելու ամենափորձված միջոցը տանն անցկացված ռոմանտիկ ընթրիքն է: Իհարկե, նույնիսկ ընթրիքին պետք է նախապատրաստվել, հատուկ ուշադրություն դարձնել կարևոր մանրուքներին և առաջնորդվել որոշակի կանոններով:

Korrespondent-ը կիսվել է այդ կանոններով, որոնք և ներկայացնում ենք ստորև.

Շամպայնի ճիշտ ընտրություն
Շամպայնը միշտ ասոցացվել է ռոմանտիկայի հետ, և այս խմիչքի ընտրությունից կախված կլինի ամբողջ երեկոյի տրամադրությունը: Ահա թե ինչու է պետք լրջորեն մոտենալ «սիրո ըմպելիքի» ընտրությանը:

Ուտեստ
Այս օրը բազմազան ճաշատեսակներ պատրաստելու կարիք չկա. բավական է սիրելիին զարմացնել մեկ էկզոտիկ ճաշատեսակով` ցուցադրելով ձեր խոհարարական կարողություններն ու լավ տպավորություն թողնելով սիրելիի վրա:

Երաժշտություն
Ռոմանտիկ երաժշտությունը տոնական ընթրիքի անբաժան մասն է: Երգացանկի ճիշտ ընտրությունը մեղմ մթնոլորտ կստեղծի և համապատասխան տրամադրություն կհաղորդի ձեզ և ձեր սիրելիին:

Կայքը կիսվել է բոլոր ժամանակների ամենառոմանտիկ երգերի ցանկով, որը կամբողջացնի տոնական մթնոլորտը.

Elvis Presley – Love me tender
Andy Williams – Love Story
Eros Ramazzotti and Cher - Piu che Puoi
Elvis Presley – Only you
Billy Joel – Honesty
Glenn Medeiros – Nothing's Gonna Change My Love
Blackmore's Night – Wish You Were Here
Bonnie Tyler – Total Eclipse Of The Heart
Celine Dion – My heart will go on