«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ուիքենդին»` շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել` Վայոց Ձորի կողմերը: Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»: Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն էլ անտրամադիր են եղել:

Մեր տեղեկություններով` Հ․ Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի հետագայում հնարավոր լինի «տորգի» գնալ իշխանությունների հետ, քանզի անհայտ է, թե դաշինքով գնալու դեպքում փոքր կուսակցությունների ներկայացուցիչներն ինչպես կպահեն իրենց, հնարավոր է անգամ դուրս գան եւ առանձին գործեն պառլամենտում: Ծառուկյանը, որոշ կանխատեսումներով, չի «համոզվել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: