Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել քննարկումներ ստորաբաժանումների եւ կազմակերպությունների ղեկավարների 2012թ. կատարած աշխատանքների մասին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման մասնակիցներին հանձնարարվել է 2013թ. ուշադրություն դարձնել ծրագրային ցուցանիշների կատարմանը՝ շտկելով 2012թ. տեղ գտած բացթողումները: Արամ Հարությունյանը հանձնարարել է բարձրացնել կառավարման արդյունավետությունը եւ ռեսուրսների մոբիլիզացման միջոցով դիտարկել աշխատավարձերի բարձրացման հնարավորությունները: Նախարար Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել մեծ տեղ հատկացնել աշխատանքների թափանցիկությանը եւ դրանց պատշաճ իրազեկմանը: