Երբ մարդիկ համբուրվում են, դա խոսում է այն մասին, որ զգացմունքների արտահայտման արգելքներ այլևս չկան: Դա նշանակում է, որ այդ մարդկանց միջև վստահություն է ձևավորվել: Կարելի է պատկերացում կազմել հարաբերությունների մասին՝ դատելով համբույրի տեսակից:
Նուրբ համբույր
Սովորաբար զույգերը համբուրվում են կիսաբաց շուրթերով: Դա նշանակում է, որ նրանք գաղտնիք ունեն, որին կվերադառնան բառացիորեն նույն գիշերը:
Արագ համբույր
Այն կարող է անսպասելի լինել, կարող է ուղեկցվել այտերի հպմամբ: Դա խոսում է այն մասին, որ զույգերը դեռևս չեն սովորել համակերպվել միմյանց: Հարաբերությունները համեմատաբար նոր են, սակայն վստահություն կա: Այդպես հաճախ աղջիկներն են համբուրվում:
Փակ բերանով համբույր
Այն կարող է տևական լինել, սակայն շուրթերը՝ պինդ փակ: Դա նշանակում է, որ զույգերը միմյանցից հոգնել են, և նրանց հարաբերությունները ձևական բնույթ է կրում: Ֆրանսիական համբույր
Սեքսուալ ցանկության նշան է, որն առաջանում է զույգերի միջև, երբ նրանք գտնվում են անկողնու մեջ: Այնպես որ՝ եթե տեսնում եք լեզուների «պայքար», ապա կարող եք վստահ լինել, որ ձեր առջև կրքոտ սիրավեպ է:
Անփույթ համբույր
Կարող է փոքր ինչ վայրի թվալ, սակայն այս համբույրը նշանակում է, որ առաջին կիրքը բավարարված է, իսկ զույգերը զբաղված են միմյանց ուսումնասիրելով: Որոշ մարդկանց նման ճնշումը կարող է դուր չգալ:
Դասական համբույր
Լեզուն սովորաբար չի մասնակցում, զույգերը համբուրվում են շուրթերով և այդպիսով սեր ու ջերմություն ցուցաբերում: Նրանց մոտ ամեն ինչ լավ է, նրանց դուր է գալիս միասին լինելը:
Համբույր այտին
Նման համբույրը ընկերական բնույթ ունի, նրանց միջև անկեղծ ընկերություն կա: Կծող համբույր
Եթե տեսնում եք, թե ինչպես է աղջիկը կամ տղան կծում մյուսի ստորին շուրթը, ապա դա նշանակում է, որ նրանց միջև բավականին կրքոտ հարաբերություններ են և մշտական սեռական մտերմություն:
Սպայդերմենի համբույր
Նման համբույրը բնորոշ է ինքնաբուխ հարաբերություններին: Իրականում դա խաղ է, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ միմյանց զգացմունքները: Հրեշտակի համբույր
Համբույր այտին կամ աչքերին հանգստացնում է և սփոփում: Վստահելի հարաբերություններ, սակայն ոչ ավել:
Համբույր ականջին
Ռոմանտիկ համբույր է, որը, կարծես, ակնարկ լինի. ականջը շատ զգայուն մաս է, և որոշ կանանց այն չափազանց դուր է գալիս:
Թիթեռի համբույր
Բերանը չի մասնակցում, սովորաբար զույգերը մոտենում են միմյանց, հպվում թարթիչներով, ապա շարժում դրանք: Կարծես, թիթեռը թափահարում է թևերը: Դա սիրո դրսևորում է: