Երեկվանից համացանցում լայն քննարկման առարկա է դարձել Դիանա Մալենկոյի դիտարակումը Մհերի քրոջ՝ Ռոզայի նոր տեսահոլովակի վերաբերյալ: Դիանան եթերում նշել էր, որ Ռոզայի նոր տեսահոլովակը շատ նման է Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակին:


Ավելի ուշ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան նշել էր, որ միտում չի ունեցել եթերում խայտառակելու Մհերի քրոջը` Ռոզա Ֆիլբերգին:


Ավելի ուշ համացանցում հայտնվեց նոր տեսանյութ, որում Մհերն է «Երեկոյան Երևանի» ուղիղ եթերում դիտողություն անում Դիանայի գործընկերոջը՝ Արտակ Վարդանյանին՝ նշելով, որ Գեորգի Մինասյանը մահացել է: Մհերն այս մասին հրապարակումները տարածում էր իր պաշտոնական էջերում: Tert.am Life–ի հետ զրույցում նա ասել էր, որ վիրավորված չէ, միաժամանակ նշել էր, որ հաղորդավարը պետք է ուղիղ եթերում բարի լինի ու սիրի հյուրին, ոչ թե կանացի նախանձով լցված լինի:

Դիանայի և Արտակի պատասխանը չուշացավ: «Արմնյուզն» իր պաշտոնական էջում հրապարակել է հումորային տեսանյութ.