Այս օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտերի օրերին ոչ ադեկվատ պահվածքով հանդես եկավ Բելառուսիայի նախագահ Լուկաշենկոն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկցրել էր Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն անհանգստություն էր հայտնել հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Պետք է նկատել, որ Բելառուսիան նույն անվտանգության համակարգի մաս է կազմում ինչ Հայաստանը` այդ երկիրը ՀԱՊԿ անդամ է և ըստ երևույթին նա պետք է զանգահարեր Սերժ Սարգսյանին և ոչ թե Ալիևին:
Այս ոչ ադեկվատ պատմությունը մեզ ևս մեկ անգամ ստիպեց հիշել այն խոսակցությունները, ըստ որոնց Լուկաշենկոն սիրավեպ ունի Մեհրիբան Ալիևայի հետ:
Տարիներ առաջ Իտալական«IL Foglio» թերթը, հղում կատարելով գերմանական դիվանագետներին, գրում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան Բեռլինում գաղտնի հանդիպում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Թերթը գրում է, թե գերմանական մայրաքաղաքում բոլորը գիտեն այդ մասին: Ադրբեջանցի գեղեցկուհին օգնում է Լուկաշենկոյին նախընտրական ծանր օրերին: Ինչպես արևմտյան լրագրողներն են նշում` Լուկաշենկոն հանգիստ չի քնում, քանի որ Մոսկվան նրա դեմ բացահայտ քարոզչական պատերազմ է սկսել: Այդ պատճառով էլ Լուկաշենկոն ավելի քան երբեք իր սիրեցյալի աջակցության կարիքն է զգում:
Այս և այլ նման հրապարակումներ գալիս են վերահաստատելու, որ Մեհրիբանն ու «բատկան» բուռն սիրավեպ ունեն և զարմանալի չի լինի, եթե Մեհրիբանը իրենց սիրային հանդիպումներից մեկի ժամանակ նրան խնդրել է աջակցություն ցուցաբերել իր պաշտոնական ամուսնուն: