Այսօր «Անի պլազա» հյուրանոցից ստացած ահազանգով հյուրանոց են մեկնել Քննչական կոմիտեի քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի գլխավորությամբ, որոնք հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի:
Պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ` վրացի: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները: