Փետրվարի 14-ին եւ լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: