Առաջին հայացքից սեքսի համաձայնության գաղափարը շատ պարզ է. զուգընկերները հարաբերություն են ունենում ըստ ցանկության և երկկողմ համաձայնությամբ: Բայց վերջին շրջանի աղմկոտ դեպքերն աշխարհում, ինչպես նաև օրինակ #NotOkay ամերիկյան ֆլեշմոբը, ցույց են տալիս, որ չկա միասնական ու հստակ բնորոշում, թե ինչ է նշանակում համաձայնությունը սեքսում:
Ի՞նչ է համաձայնությունն իրավական տեսանկյունից
Սեքսին համաձայնելու սկզբունքը իրավական տեսք ունի որոշ արևմտյան երկների օրենսգրքերում, բայց ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում: Օրինակ Մեծ Բրիտանիայում սեքսի համաձայնության հասկացություը օրեսնդրորեն ամրագրվել է 2003-ին: Այդ օրենքի 3 բաղադրիչներն են.
մարդը, որ ուզում է սեքսով զբաղվել, ուրեմն հասել է որոշակի տարիքի և գիտակցում է իր արարքի հետևանքները,
նա անում է դա ինքնակամ, ոչ թե զուգընկերոջ դրդմամբ (այդ թվում նրա, ումից նյութական, իրավական կամ որևէ այլ կախվածություն ունի),
նա չի գտնվում ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ:
Սեռաչափահասության տարիքը տարբեր է. Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Բելգիայում ու Իսպանիայում սեռապես հասուն է համարվում 16 տարին լրացած քաղաքացին, ԱՄՆ-ում` 16-17, Ֆրանիսիայում` 15, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում ու Պորտուգալիայում` 14, Թուրիքայում` 18: ՀՀ օրենսդրության համաձայն չափահասության տարիքը մեր երկրում նույնպես 18 տարեկանն է:
Կան երկրներ նաև, որտեղ կարևորություն ունի զուգընկերոջ տարիքը: Դա արվում է նրա համար, որպեսզի անչափահասներին պաշտպանի մեծահասկաների ոտնձգություններից, կամ այն դեպքերի համար, երբ անչափահասը ինքնակամ պատրաստ է սեռական ակտին, այդ պարագյում իրավական պատասխանատվության չի ենթարկվում զուգընկերը: Օրինակ Կանադայում, որտեղ սեռաչափահասության տարիքը 16-ն է, բայց անչափահասները սեքսով կարող են զբաղվել 12 տարեկնաից պայմանով, որ զուգընկերջ հետ տարիքային տրաբերությունը երկու տարին չպետք է գերազանզի:
Նյութի աղբյուրը՝ Newmag.am