Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, նախաքննական մարմինը դատարան է ներկայացնելու մայիսի 29-ին: Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել: «Հերթական ապօրինությունն է կատարվում, հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարանն էլ հերթական անգամ այն բավարարելու է»,-ասել է Գիվի Հովհաննիսյանը: Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր ապրիլի 5-ին: Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը: