Մայիսի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում հանդիսավորությամբ բացվեց մարզադպրոց: Երկհարկանի մարզաշենքում առկա են բոլոր պայմանները սպորտով զբաղվելու համար: Այս մասին տեղեկացնում է Առավոտ օրաթերթը: Թերթը նաև նշում է, որ մարզական կենտրոնը կառուցել է «Առաքելություն մանկություն» ֆրանսիական  բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ: Կենտրոնի կառուցմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը: Մարզական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցում էին «Առաքելություն մանկություն» կազմակերպության Մոնակոյի ներկայացուցչության ղեկավարները, այդ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Քամայանը եւ այլոք: