Ընտրություն բազմաթիվ հնարավոր տարբերակներից

Շախմատի տախտակի վրա գրեթե ցանկացած իրավիճակ ենթադրում է ընտրություն բազմաթիվ հնարավոր տարբերակներից։ Եթե ձգտում եք հաղթել, ուրեմն պետք է կանխատեսեք միանգամից մի քանի հնարավոր որոշումների արդյունքը։ Հավատում եք, թե ոչ, բայց շախմատում ամենահավանական տարբերակից օգտվում են դեպքերի ոչ թե 99, այլ ընդամենը 50 տոկոսում։

Համբերություն

Շախմատը , ինչպեսեւ կյանքը, չի սիրում չմտածված շտապ քայլեր։ ՄԻ շտապեք քայլի իրավունքը մրցակցին փոխանցել, կշռադատեք բոլոր հնարավորությունները ու հիշեք, որ մրցակցի պատասխանը գուշակելու շանսերը 50 տոկոսի են հավասար։

Հայացք կողքից

Ձեզ պատկերացրեք մրցակցի տեղում։ Փորձեք հասկանալ նրա մտքերի ընթացքը, հասկացեք այն սխեման ու մտադրությունները, որոնցով նա առաջնորդվում է։ Հասկանալով դրանք ՝ դուք արդյունավետ կդիմակայեք ճնշմանը։ Եթե հրապուրվեք միայն սեփական քայլերով՝ չնկատելով ձեզ շրջապատող ֆիգուրները, հեշտությամբ թույլ կտաք մահացու հարված։

Հաղթողի մտածողություն

Ցանկացած պարտիա պետք է սկսել հաղթանակի հանդեպ հավատով։ Հենց դա է պոզիտիվ տրամադրվածությունը։ Հրաժարվեք դատարկ քայլերից։ Ձեր գործողությունները կարող են սխալ լինել, բայց դրանք միեւնույն է պետք է ուղղված լինեն արդյունքին։ Եվ երբեք մի մոռացեք ժամանակի մասին՝ այն իզուր վատնելը կարող է արդարացված միայն այն դեպքում, եթե դա ձեր խորամանկ ծրագրի մի մասն է։

Շնորհակալություն

Շնորհակալություն հայտնեք մրցակցին հետաքրքիր խաղի ու դիպուկ քայլերի համար։ Մի թաքցրեք, որ բավականություն եք ստացել պարտիայից ու թույլ մի տվեք, որ հպարտությունը ճնշի բարեկիրթ պահվածքը։

Պարտվելու կարողություն

Կարողացեք պարտվել առանձին պարտիան։ ՀԻշեք, դուք կարող եք նոր խաղ սկսել, որտեղ կհաղթեք անցյալում գործած սխալների շնորհիվ։ Պարտությանը փիլիսոփայորեն վրաբերվեք։

Բավականություն

Ուրախացեք խաղի ընթացքից։ Շախմատը, ինչպես եւ կյանքը, դեպի նպատակ շարժվելու գործընթացն է։ Ձեր խնդիրն է դեպի այդ նպատակը շարժվել հնարավորինս ուրախ ու բավականություն ստանալով։ Հաղթանակը ցանկացած խաղի կարեւոր բաղադրիչ է, բայց այն միշտ թեկուզեւ ուրախալի, բայց կարճատեւ պահ է։ Իսկ այն կյանքը, որում բավականության հիմնական մասը միայն այդ ոչ երկարատև հաղթական պահերից է բաղկացած, մի՞թե ձանձրալի չի լինի