Մայիսի 24-ին Կաննի կինոփառատոնի բարեգործական երեկոյի ընթացքում վաճառվել է SpaceShipTwo տիեզերանավի մի քանի տոմս: Ազգությամբ ռուս Մոնակոի բնակիչ Վասիլի Կլյուկինը վճարել է 1.5 մլն դոլար Լեոնարդո Դի Կապրիոյի հետ տիեզերք թռչելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը Virgin Galactic կազմակերպության SpaceShipTwo չվերթի համար տոմսերի վաճառքի աճուրդը տեղի է ունեցել Ձիահի հետազոտության ամերիկյան հիմնադրամի հովանավորության ներքո:
«Լեոնարդո Դի Կապրիոի հետ թռիչք» տոմսի նախնական գինը կազմել է 1.29 մլն դոլար: Աճուրդը հաղթել է ռուս բանկիր Վասիլի Կլյուկինը, որը բնակվում է Մոնակոյում` արդյունքում վճարելով 1.5 մլն դոլար:
Հետագայում բարեգործական երեկոի շրջանակներում վաճառվել է ևս երկու տոմս ընդհանուր 2.3 մլն դոլար արժեքով:
SpaceShipTwo առաջին թռիչքը ծրագրված է 2014 թվականին: Տիեզերանավի խցիկում միաժամանակ գտնվելու է ութ մարդ. երկու օդաչու և վեց ուղևոր: Համաձայն Virgin Galactic կազմակերպության ծրագրի SpaceShipTwo կարճ ժամանակով հաղթահարելու 100 կմ բարձրությունը, որը համարվում է որպես սահման Երկրի մթնոլորտի և տիեզերքի միջև:
Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմելու է 2.5 ժամ, որից 5-6 րոպեն ուղևորները կգտնվեն անհավասարակշռության մեջ: