Վերջին ամիսներին երգչուհի Լիանայի կտրուկ նիհարելը դարձել է ամենաքննարկվող թեմնարից մեկը: Life.panorama.am-ը խոսել է երգչուհու հետ ու տեղեկացել ավելորդ կիլոգրամներից ազատվելու նրա գաղտնիքների մասին:
Զրույցի սկզբում Լիանան նախ նշեց, որ դպրոցական տարիներին հրաշալի կազմվածք է ունեցել եւ միայն տարիների ընթացքում է գիրացել.
«Իմ դպրոցական ընկերները կփաստեն, որ պատանեկան տարիներին հրաշալի կազմավծք ունեի, անգամ այն ժամանակ մասնակցեցի գեղեցկության մրցույթի ու երրորդ տեղը զբաղեցրեցի: Հենց այդ մրցույթի շրջանակներում էլ սկսեցի առաջին անգամ երգել: Հետո իմ կյանքում այսպես ասած «քնած» շրջան եկավ արտաքինիս հետեւելու առումով, որից հետո վերջերս ասես արթնացա ու հասկացա, որ կարող եմ եւ շատ գեղեցիկ լինել, միայն թե կամքի ուժ ունենամ: Դրանից հետո սկսեցի կենտրոնանալ ավելրոդ քաշից ազատվելու վրա, հիմա իմ օրինակով կարող եմ ապացուցել մարդկանց, որ ցանկության դեպքում մարդն ամեն ինչի էլ կարող է հասնել»,- պատմեց Լիանան ու շարունակեց.
«Ինձ համար շատ կարեւոր էր նաեւ այն հանգամանքը, որ ես տեսնեի, թե ովքեր են ինձ սիրում, երբ ես գիրուկ եմ, երբ չունեմ հրաշալի արտաքին: Պատահական չէր, որ այդ ընթացքում էլ ես ամուսնացա ու իսկապես սիրվեցի: Գիտեք, շատ կարեւոր է, երբ քեզ սիրում են հոգուդ, այլ ոչ թե արտաքինիդ համար, երբ սիրում են ըստ սրտիդ, այլ ոչ թե ըստ կիլոգրամներիդ թվի: Այս դեպքում սերը շատ ավելի անկեղծ է, շատ ավելի սրտանց: Նման փորձարկումներ իմ կյանքում շատ եմ անում, կարող եմ, օրինակ, մի օր վատ հագնվել, մի օր շատ չխնամվել ու հետեւել մարդկանց արձագանքներին: Հիմա նաեւ ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ինձ սիրում էին նաեւ գիրուկ ժամանակ, ես նրանց համար ուղղակի խենթանում եմ, այսօր ինձ համար շատ թանկ են նաեւ այն ֆեյսբուքյան գրառումները, երբ անծանոթ մարդիկ ասում են, որ ինձ սիրում էին նաեւ գիրուկ ժամանակ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։