Անդրեն օգտագործում է «Իքս ֆակտոր» նախագիծը իր մոռացված իմիջը «վերակենդանացնելու» համար, ու դա ստացվում է քիչ թե շատ: Ուղղակի իմաստը չեմ հասկանում, թե մարդ ինչքան ինքնասիրահարված պետք է լինի, որ նախագծում, որտեղ ինքը ժյուրի է, իր սեփական մասնակցին պարտադրի երգել իր սեփական երգը (որը ես ամպի չափ սիրում եմ):
Իհարկե, նա կարող է ասել, որ էդ մասնակիցնա իրան խնդրել, աղերսել ու աղաչել, որ իր երգը կատարի, բայց ես մի միլիոն տոկոս կկասկածեմ: Բայց նրա համար, որ Անդրեն ընտրել է ամենահայտնի ու ամենասիրված երգը, որը միակն է, որ կարող է իր մասին հիշեցնել տալ, կարելի է Անդրեին ասել, որ նա լավ ինքնափիառշիկա:
Անդրե ջան, նեուժելի մեր շոուբիզում ոչ մի հատ սիրո մասին այլ երգ չկար ու հենց կոնկրետ քո երգն էր միակը ու լավագույնը: Ուրիշ բան չեմ ասում... Կողքիդ նստած տղայի երգացանկում մի երկու հատ տենց բոմբ գործ կա, գոնե տենց անեիր, որ վաղը մյուս օրն էլ ինքը քո երգերը տար իր մասնակիցներին, թե չէ առաջին գալային քեզ ինքնափիառ անելը լուրջ չէր ու պրոֆեսիոնալ չէր: