«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք‐Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետևում կանգնած է Սեյրան Օհանյանը:
Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:
Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: