«Ժամանակ» թերթի ուշադրության կենտրոնում է «Տոնուս» ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիների խնդիրը: Խաբված բնակիչները չեն հավատում, որ «Տոնուսի Աշոտը» սնանկացել է: Ընկերության հետ պայմանագրեր կնքած քաղաքացիները պետք է բնակարաններ ստանային Դավիթաշեն երկրորդ թաղամասում կառուցվող շենքից:
Թերթի տեղեկացմամբ` խաբված բնակիչները երկուշաբթի օրը հանդիպել են ֆինանսների նախարարի հետ, ինչի կապակցությամբ` հանդիպմանը մասնակից քաղաքացիներից մեկը` Զ.Պետրոսյանն ասել է, որ ըստ նախարարի` մինչև հունիս հարցը կլուծվի: