Խոյ

Այսօր Խոյերը ստիպված կլինեն հաշվի նստել օբյեկտիվ անհրաժեշտության հետ: Դեր կխաղա պատասխանատվությունը, պարտքի զգացումը: Բացառված չէ, որ հանուն այդ հասկացությունների ժամանակավորապես երկրորդ պլան մղվեն անձնական ցանկությունները: Փառասեր Խոյերի համար լավ խթան կլինի հաստատվելու, ինչ-որ մեկին գերազանցելու ձգտումը: Երիտասարդ, արտոնություններ չունեցող Խոյերը ստիպված կլինեն ենթարկվել մեծերի, ծնողների, ղեկավարության կամքին:

Ցուլ

Տիպիկ Ցուլերի մոտ այսօր խառնվածքը և արկածների ձգտումը կվիճեն մտքերի սովոր ընթացքի հետ, օրինակ՝ հուսալի ռազմավարություն մշակելու, ավելորդ խնդիրները բացառելու ցանկության հետ: Շատ հնարավոր է, որ ձեր բնածին պրագմատիզմը հաղթի արկածների նկատմամբ հետաքրքրությանը: Որպեսզի չիրագործված ցանկությունների էներգիան ձեզ ներսից չպատռի, արժե դրան օգտակար կիրառություն գտնել:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս խորասուզվել առօրյայի մեջ: Միևնույն ժամանակ, չարժե տրվել քմահաճույքներին և դատարկ զվարճանքներին: Օրը գերազանց ազդակ է տալիս կենսական կարևորության առաջադրանքի լուծման համար, էներգիա է տալիս իրական արգելքը հաղթահարելու համար: Կարելի է ձեր առջև լուրջ նպատակ դնել և դրան հասնել ամենակարճ ժամկետում: Այդ դեպքում ռիսկերը և ծախսերը լիովին կարդարացվեն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում հաշվի նստել ուրիշների տրամադրության և կարծիքների, նորաձևության, ավանդույթների, մասնագիտական միտումների հետ: Անցանկալի է մանրուքների պատճառով հարաբերությունների սրումը. վեճը էներգատար և անշահավետ է նախևառաջ ձեզ համար: Հնարավոր է հանգամանքները ստիպեն ձեզ ինչ-որ մեկի կողմն անցնել, միանալ այս կամ այն ճամբարին: Աստղերը խորհուրդ չեն տալիս ավելորդ ճկունություն դրսևորել կարևորագույն հարցերում:

Առյուծ

Առյուծների մոտ առաջին տեղում կարող է հայտնվել աշխատանքը կամ առողջությունը: Ի հայտ եկող խնդիրներն ավելի լավ է լուծել միանգամից: Չարժե այսօրվա համար ծրագրել նախաձեռնություններ, հանդիպումներ, ուղևորություններ. ձեզ կարող է դավաճանել ինքնազգացողությունը, դեպքերի իդեալական զարգացմանը կարող է խանգարել և ծրագրերում շտկումներ մտցնել անհամապատասխան իրադրությունը:

Կույս

Կույսերին աստղերը խոստանում են հաջողություն, որը կգա ոչ սովոր ճանապարհով: Այսօրվա իրադարձությունները կարող են արագություն հաղորդել որոշ կարևոր գործընթացների, փոխել առաջնայնությունները, դրական շարժ հրահրել, փակուղուց ելք, յուրօրինակ մարտավարություն հուշել: Բացառված չեն ստեղծագործական բացահայտումները, որոնք կստիպեն փոխել ծրագրերը: Հնարավոր են անհանգստություններ և անակնկալներ՝ կապված անձնական կյանքի հետ:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում անուշադրության մատնել տնային իրավիճակը, քանզի առաջիկա օրերին հենց այն կարող է թելադրել մարտավարությունը: Կարող են նշանակություն ունենալ նաև աշխատանքային կոլեկտիվի, համախոհների թիմի ներսում տեղի ունեցող իրադարձությունները: Բացառված չէ հին վեճի շարունակությունը, ուժերի հերթական դիմակայությունն ընտանիքում, խմբում կամ ձեր տիրապետության տակ գտնվող տարածքում:

Կարիճ

Կարիճների համար օրը ներդաշնակ է. ցանկացած իրավիճակ ունի իր արժանքիները և կարող է օգտագործվել անձնական նպատակներով: Եթե հոգնել եք նորարարության հետ կապված զգացմունքային լարվածությունից, այս օրը թույլ կտա վերադառնալ ծանոթ միջավայր, հանգստանալ բարոյապես և ֆիզիկապես, ժամանակավորապես մոռանալ անհարմարությունների մասին: Հարմար պահ է հին կապերը վերականգնելու, օրինակ՝ ազգականների, հին ընկերների հետ նորից շփում սկսելու համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ այսօր հնարավոր են գաղափարներ՝ կապված ֆինանսավորման, ռեսուրսների բաշխման և ներդրման հետ: Այս ոլորտներում առաջընթացին կօգնի շահումը, սահմանափակումների վերացումը, բյուջեի համալրումը: Նորարարությունների մասին մտքերը կարող են կոնկրետ գործողությունների վերածվել: Անսպասելի ցանկությունները կարող են բերել չծրագրված ծախսերի:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում արհամարհել իրենց տրամադրվածությունը և ինքնազգացողությունը: Հենց ձեր բարոյական և ֆիզիկական վիճակին այսօր վերապահված կլինի վերջին խոսքի իրավունքը: Եթե լավ վիճակում եք, լիովին հնարավոր է արդյունավետ առաջընթացը ձեզ հետաքրքրող ցանկացած ուղղությամբ, սակայն ստիպված կլինեք պատրաստվել հնարավոր ծանրաբեռնությունների: Եթե լավագույն վիճակում չեք, ավելի լավ է ձեր ուժերից վեր գործեր չձեռնարկել:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել նախաձեռնություններից, քանզի դրանց համար լավագույն ժամանակը չէ: Նոր գործի հենց մեկնարկին արդեն ռիսկի եք դիմում բախվել արգելքների հետ, օրինակ՝ վատ ինքնազգացողության, սովոր աջակցության բացակայության: Ձեզ կարող են մերժել բարիքներում, որոնց իրավունքը լիովին ունեք: Պարտքի զգացումը կարող է ստիպել հետաձգել սեփական ծրագրերը և ինքնազոհաբար զբաղվել ուրիշների հետաքրքրություններով:

Ձկներ

Չնայած կայունության բացակայության՝ Ձկներին կհաջողվի պահպանել լավատեսությունը: Օրը թույլ է տալիս ընտրել նվազագույն դիմադրության գիծը: Անկանխատեսելի իրավիճակում ի հայտ կգա հուշում, պաշտպանություն, փրկիչ այլընտրանք: Կարևոր դերակատարություն կունենա ինտուիցիան: Անհանգստություններն ու անակնկալները ձեզ կշրջանցեն, եթե գիտակցաբար հրաժարվեք իրադարձություններին ակտիվ մասնակցությունից: