Օսկարակիր դերասան Մորգան Ֆրիմանը քնել է Q13Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ուղիղ եթերի ժամանակ, երբ Մայքլ Քեյնի հետ պատմել է «Խաբեության պատրանք» ֆիլմի մասին:

Քանի դեռ 80-ամյա Քեյնը ակտիվ կերպով պատասխանում էր հաղորդավարների հարցրին, 75 ամյա Ֆրիմենը պայքարում էր քնի հետ և այդ պայքարում օսկարակիր դերասանը մի քանի անգամ պարտվել է:

Մորգան Ֆրիմանը հայտնի է «Փախուստ Շոուշենկից», «Անպարտը», «Մռայլ ասպետը»,« Աշխարհների պատերազմ» ֆիլմերում կատարված դերերով: