Այս գիշեր ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհված 26-ամյա Գոռ Խուդինյանը Վանաձորից է: Թեեւ նրա ընտանիքը հաշվառված է Լոռու մարզի Ճոճկան համայնքում, սակայն երկար տարիներ է, բնակվում է Վանաձորւմ:

Գոռի հայրը՝ Ֆրունզիկ Խուդինյանն, աշխատում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում: Հայրն այս գիշեր հերթապահության է եղել, առավոտյան՝ հերթապահությունն ավարտելուց անմիջապես հետո նրան կանչել են ու տեղեկացրել ծանր կորստի մասին:

Խուդինյանների ընտանիքում երկու եղբայր էին: Գոռն ամուսնացած է, ունի մանկահասակ երեխա:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: