Մերձմոսկովյան Խիմկիում անցկացվող Fight Nights խառը մենամարտերի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին: Առաջին ռաունդի ավարտից 55 վայրկյան առաջ մրցավարը դադարեցրել է մենամարտը, քանի որ Ասատրյանի հարվածներից հետո ադրբեջանցի մարզիկն անօգնական վիճակում էր:
Հաղթանակից հետո Վարդան Ասատրյանը ցուցադրել է Հայաստանի ու Արցախի դրոշները: