Արաբական իմաստության օրինակներ, որոնցում պարփակված են բարոյականության ոսկե օրենքները և դարերով կուտակված իմաստությունը։
Երբ դու խոսում ես, ապա խոսքերդ պետք է լռությունից ավելի լավ լինեն։
Առյուծի գլխավորած ոչխարների բանակը կարող է հաղթել ոչխարի գլխավորած առյուծների բանակին։
Սխալները չընդունելը կրկնակի սխալ է։
Խելացին կհասկանա, եթե ակնարկես, իսկ հիմարը, եթե հրահրես։
Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ պատրաստում է տղամարդու համար և հեռացնում է աղը այն ամենի միջից, ինչը տղամարդն ասում է իրեն։
Մեկ սեփական փորձը ավելի արժեքավոր է, քան 7 իմաստունների խորհուրդները։
Քամին չի փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը։
Ով անթերի ընկեր է փնտրում, միայնակ կմնա։
Հնարավոր չէ հասկանալ ժամանակը առանց գործողության։
Եթե վախենում ես, ապա մի՛ ասա, իսկ եթե ասել ես, մի՛ վախեցիր։
Հաղթանակը ցույց է տալիս մարդու ունակությունները, իսկ պարտությունը՝ նրա արժեքը։