Բրազիլացի հարձակվող Նեյմարը շատ ուրախ է, որ իր ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»:
-Ես պետք է որոշում կայացնեմ ընտանիքիս հետ միասին ու չեմ շտապում: Պետք է ասեմ, որ սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է: Հպարտ եմ, որ իրենց կազմերը ինձանով ցանկանում են ամրապնդել այնպիսի ակումբներ, ինչպիսիք «Ռեալն» ու «Բարսելոնան» են,- ասել է բրազիլացին, հաղորդում են բրազիլական ԶԼՄ-ները: