Անցած շաբաթ Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակված, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հայտարարել է, որ չի մտածել հանրապետությունը ղեկավարելու մասին:
«Ես այդ մասին չեմ մտածել և չեմ մտածում»,-ասել է Ալիևան «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես կպաշտպանեմ Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի շահերը, ինչն էլ հենց բարի գործ է: Իսկ գուշակել, թե ինչ կլինի ապագայում, արդյունավետ զբաղմունք չէ»,-հավելել է Ալիևան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջը` Մեհրիբան Ալիևային, փետրվարի 21-ին նշանակել է առաջին փոխնախագահի պաշտոնում: