Փետրվարի 26-ին եւ լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 եւ 27 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: