Վերջին շրջանում հայ հեռուստադիտողներին, հատկապես, հետաքրքրում է «Մերժվածը» հեռուստասերիալի աստղեր Վիրի, Իչայի եւ Տապասիայի ճակատագրերը:
Սերիալում Վիրին մարմնավորող Նանդիշ Սանդուին եւ Տապասիային մարմնավորող Ռաշմի Դեսաիին անդրադառնալիս մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ բոլիվուդյան դերասանները իրական կյանքում եւս ամուսիններ են եղել: Բայց ինչպես ֆիլմում՝ կյանքում եւս նրանց հարաբերությունները երկար պատմություն չեն ունեցել եւ ավարտվել են ամուսնալուծությամբ:
Այնուամենայնիվ, էկրանային հայտնի զույգը միասին նկարահանվել է նաեւ մեկ այլ նախագծում՝ հնդիկ հայտնի երգիչ Ջուբին Նաուտիյալի «Teri Ek Hassi» երգի տեսահոլովակում:
Այն ներկայացնում է համր աղջկա եւ նրան սիրահարված երիտասարդի ռոմանտիկ սիրո պատմությունը: Տեսահոլովակում Նանդիշը հանուն Ռաշմիի մարմնավորած հերոսուհու՝ սվորում է ժեստերի լեզուն, որպեսզի ավելի հեշտությամբ կարողանա հաղորդակցվել սիրելիի հետ:
Ճիշտ է՝ տեահոլովակն ունի 2 տարվա պատմություն, բայց կարծում ենք՝ այն կհետաքրքրի բոլիվուդյան հեռուտասերիալի սիրահարներին, որոնք դեռեւս չեն հասցրել դիտել նախկին ամուսինների մասնակցությամբ այս հոլովակը: