Բացարձակ արտառոց երևույթ չէ, երբ մարդ վախենում է բարձրությունից, սարդերից կամ օձերից, և դա նույնիսկ հասկանալի է: Սակայն երբեմն անչափ տարօրինակ վախեր են ի հայտ գալիս, օրինակ՝ կոճակների կամ բառերի հանդեպ վախ, որոնք զվարճալի չեն թվում այդ ֆոբիաներով տառապող մարդկանց համար:
Ակրիբոֆոբիա – կարդացածը չհասկանալու կպչուն վախ
Երբեմն կարող է դառնալ շիզոֆրենիայի ախտանիշ, երբ հիվանդները դժգոհում են, որ արտահայտությունները մասնատվում են բառերի և առանձին վանկերի:
Գեկսակօսիոյգեկսեկօնտագեկսաֆոբիա — 666 թվի հանդեպ վախ
Պատահել են բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցների համարները փոխել են՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար:
Գիպպոպոտոմոնստրոսեսկիպպեդալոֆոբիա — երկար բառերի հանդեպ վախ
Գնոսիոֆոբիա (էպիստեմոֆոբիա) — գիտելիքներ ստանալու հանդեպ վախ
Տրամաբանական է, որ այս ֆոբիան ունեցողների 70%-ը մեծ քաղաքների բնակիչներն են: Այս ֆոբիան նաև հայտնաբերել են «մաուգլի» երեխաների մոտ, ովքեր մեծացել են քաղաքակրթությունից հեռու:
Գիդրոզոֆոբիա- քրտնելու, հիվանդանալու կամ հոտ արձակելու վախ
Դորոֆոբիա — նվերներ մատուցելու կամ ստանալու վախ
Սա ոչ թե զվարճալի, այլ լուրջ խնդիր է, որը հիմնվում է մանկական կոմպլեքսների և հանդիմանությունների վրա:
Կումպունոֆոբիա — կոճակների հանդեպ վախ
75.000 մարդկանցից մեկը տառապում է այդ ֆոբիայով:
Լականոֆոբիա — բանջարեղենի հանդեպ վախ
Այս ֆոբիայով տառապող մարդկանց մոտ բանջարեղեն տեսնելուց կարող է սրտխառնոց, գլխապտույտ առաջանալ: Որոշները նույնիսկ չեն ուտում բանջարեղենի կողքը դրված այլ մթերքները:
Նեֆոֆոբիա — ամպերի հանդեպ վախ
Ժամանակի ընթացքում կարող է այլ տեսակի փոխվել և վերածվել մառախուղի կամ օդի հանդեպ վախի:
Օմբրոֆոբիա — անձրևի հանդեպ վախ
Վախը կարող է հանգեցնել լուրջ տագնապի նոպայի: Համարվում է, որ այդ ֆոբիան կարող է առաջանալ մանուկ ժամանակից այն պատճառով, որ երեխաներին թույլ չի տրվում անձրևի ժամանակ դուրս գալ, բացի այդ, անձրևը հաճախակի ասոցացվում է դեպրեսիայի հետ:
Պենտերաֆոբիա — զոքանչի կամ սկեսուրի հանդեպ վախ
Սա ֆոբիայի այնպիսի տեսակ է, երբ մարդիկ ի վիճակի չեն շփվել զոքանչի կամ սկեսուրի հետ:
Պապաֆոբիա — Հռոմի պապի հանդեպ վախ
Շատ հազվադպ հանդիպող երևույթ է: Առաջանում է Հռոմի պապի հետ կապված որևէ հոգեկան տրավմայի արդյունքում:
Հայրոֆոբիա — անհարմար իրավիճակում ծիծաղելու վախ (օրինակ՝ թաղման ժամանակ)
Խրոնոֆոբիա — ժամանակի հանդեպ վախ
Մարդուն հետապնդում են ժամանակի մասին մտքերը, տագնապալից սպասումը, ապագայի հանդեպ վախը և այլն: Մարդ դադարում է նկատել կյանքը, ողջ իր ուշադրությունը կենտրոնացնում է ժամանակի ընթացքի վրա:
Ֆիլոֆոբիա — սիրահարվելու հանդեպ վախ
Որոշ հոգեբաններ կարծում են, որ ֆիլոֆոբիան թաքնված վախ է մերժված լինելու հանդեպ կամ անվստահություն է սեփական ուժերի վրա:
Պունկտումուֆոբիա — նախադասության վերջում վերջակետով հաղորդագրություն ստանալու վախ:
Սելֆիֆոբիա — վատ սելֆիի հանդեպ վախ
Կարող է արտահայտվել տագնապի նոպայով: Լուրջ դեպք է և կարող է բարդությունների հանգեցնել: