Դուբայում, որտեղ ամռանը միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 40ºС, բացվել է ամենացուրտ սրճարանը աշխարհում, որի անունը դրել է Chillout Ice Cafe: Այս մասին գրում է Росбалт-ը` հղում կատարելով kedem-ին:

Այն գտնվում է առևտրի կենտրնում արհեստական լեռնադահուկային լանջի մոտ: Սրճարանի ներսում մշտապես առկա է -6ºС ջերմաստիճան:

Chillout Ice Cafe-ի ամբողջ ինտերիերը կազմված է սառցե զանգվածների միջոցով` սեղաններ, քանդակներ, լուսամփոփներ: Անգամ դանակներն ու պատառաքաղները այստեղ սառույցից են: Աթոռները և բազմոցները ծածկված են փոքրիկ գորգերով և բնական մորթիներով:

Ռեստորանի հաճախորդներին տրամադրվում է տաք հագուստ և կոշիկներ:

Chillout Ice Cafe սրճարանի ամբողջ անձնակազմը ռուսներ և ռումինացիներ են, քանի որ Դուբայի քաղաքացիները չեն կարող աշխատել այդպիսի պայմաններում: