Այսպես թե այնպես, աշխարհում գոյություն ունեցող ամեն բան պատահականության արդյունք է։ Եվ հավանաբար յուրաքանչյուր մարդ կարող է այս պնդման հաստատում գտնել սեփակայն կյանքում։
Երկնաքար և Քրիստոնեություն
Իրադարձությունները, որոնք բնութագրվում են որպես «Ճանապարհ դեպի Դամասկոս», հսկայական դեր են խաղացել քրիստոնեության կայացման գործում։ Եվ ամենայն հավանականությամբ, դրանք կապված են երկնաքարի հետ։ Պողոս Առաքյալը ուղևորվել էր Դամասկոս` տեղի քրիստոնեաներին բռնելու համար։ Ճանապարհին նա չափազանց վառ լույս է տեսնում երկնքում, ինչից հետո հզոր պայթյունի ձայն է լսում և հարվածի ալիքի ազդեցությամբ տապալվում է գետնին։ Արդյունքում նա 3 օրով կուրանում է և կարողանում է տեսնել միայն Դամասկոսում` քրիստոնյա Անանիայի հետ հանդիպումից հետ։ Արդյունքում նա նույնպես սկսում է քրիստոնեություն քարոզել։
Թարգմանության խնդիրներ և միջուկային ռումբ
1945 թվականին Միացյալ Նահանգներից պահանջեցին Ճապոնիայի կապիտուլյացիան։ Պատասխան ուղերձում վարչապետ Սուզուկին օգտագործել էր «mokusatsu» բառը, որը կարելի է թարգմանել որպես «առանց մեկնաբանություններ», «նեյտրալ լռությամբ» կամ «մենք կմտածենք»։ Թարգմանության ընթացքում այդ բառը վերածվել է «մենք արհամարում ենք» արտահայտության, հետո էլ դարձել է «մենք մերժում ենք» և «մենք Ձեր առաջարկը զզվանքով են դիտարկում»։ Այդպիսի պատասխանը վիրավորել է այդ ժամանակի ԱՄՆ նախագահ Թրումենին, ինչն էլ դրդել է նրան 2 միջուկային ռումբ գցել Ճապոնիայի վրա։
«Տիտանիկ» և նավապետի օգնական
Այն դարակի բանալիները, որտեղ պահվում էին հեռադիտակները, կարող էին փրկել նավի վրա գտնվող բոլոր մարդկանց կյանքերը, եթե միայն չլիներ Դեյվի Բլերը՝ Տիտանիկի նավապետի օգնականը, ով հեռացվել էր ծառայությունից մեկնումից ժամեր առաջ։ Նավը լքելու պահին Բլերը մոռանում է դատարկել գրպանները և իր հետ է տանում այդ դարակի բանալիները։ Հենց այդ պատճաով էլ նավաստիները չեն կարողանում տեսնել այսբերգը, որն էլ պատճառ է հանդիսանում նավի խորտակման։
Անփութություն և պենիցիլին
Գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգն այնքան էլ ուշադիր չէր կոկիկությանը։ Նա մոռանում է հավաքել իր լաբորատորիան և թողնում է ստաֆելակոկերը Պատրիկի բաժակի մեջ և 2 շաբաթով արձակուրդ է գնում։ Այդ ընթացքում ոչ ոք չի մտնում լաբորատորիա։ Երբ Ֆլեմինգը վերադառնում է, մի ֆանտաստիկ բան է հայտնաբերում. բաժակը լցված է բորբոսով, իսկ ստաֆելակոկները մահացած էին։ Հենց այդպես էլ հայտնաբերվում է հակաբիոտիկ պենիցիլինը, և միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկվում են զանազան վարակներից։
Ռենտգենային ճառագայթներ
1895 թվականին գերմանացի գիտնական Վիլհելմ Ռենտգենը ճառագայթման նոր տեսակ է հայտնաբերում։ Դրա հատկությունները փորձարկելու համար նա ճառագայթման է ենթարկում զանազան անձնական առարկաներ։ Պատահաբար ճառագայթման տակ է հայտնվում նաև Ռենտգենի ձեռքը։ Այն, ինչ տեսնում է գիտնականը հետո, պարզապես շոկի է ենթարկում վերջինիս. նրա ձեռքն ամբողջովին թափանցում է, իսկ անթափանց են մնում միայն ոսկորները։ Ռենտգենի ուշադրությունը ամբողջովին վերափոխում է բժշկությունը, իսկ X-ճառագայթները անվանվում են ռենտգենային` Վիլհելմ Ռենտգենի պատվին։