-Մոուրինյոն շատ հետաքրքրված է Մոդրիչի ձեռքբերմամբ: Մենք գիտենք, որ այդ գործարքը կատարելը շատ դժվար կլինի, սակայն Ժոզեն ընդունակ է այդպիսի տրանսֆեր իրականացնելուն,-այս մասին հայտնել է Ռոման Աբրամովիչը:
Հիշեցնենք. որ արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում «Չելսին» պաշտոնական պայմանագիր կկնքի Ժոզե Մոուրինյոյի հետ: Սպասվում է, որ «Չելսին»`ի տարբերություն «Ռեալ»-ի, ով Մոդրիչին գնել էր 33 մլն. եվրոյով, գործարքը այժմ կարող է իրականացնել 30 մլն. եվրոյով, հայտնում է լոնդոնյան ակումբից անանուն աղբյուրը: